1С: Աշխատավարձ և կադրերի կառավարում (Հիմնական փաթեթ)

Ծրագիրը թույլ է տալիս ավտոմատացնել անձնակազմի աշխատավարձի հաշվարկման և կադրային քաղաքականության իրականացման հետ կապված գործողություններն, ինչպես նաև առկա է մեկ տեղեկատվական բազայում մի քանի կազմակերպությունների կառավարումը վարելու հնարավորություն։


Ցանկացած ժամանակ և ինտերնետ հասանելիություն ունեցող ցանկացած վայրից աշխատակիցները կարող են դիտել տեղեկատվություն իրենց աշխատավարձի և արձակուրդի օրերի վերաբերյալ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ուղարկել արձակուրդի կամ բացակայության ծանուցումներ:


Ծրագիրը թույլ է տալիս իրականացնել՝

  • Կադրերի շարժի (ընդունում, տեղափոխում, ազատում, բացակայություն) փաստաթղթային գրանցում և հաշվառում
  • Աշխատակազմի աշխատանքների պլանավորում, կազմակերպում և վերահսկում
  • Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների հաշվարկ
  • Արձակուրդային պահուստաֆոնդի հաշվառում
  • Արձակուրդների պլանավորում, ամենամյա արձակուրդների հայտերի հավաքագրում
  • Աշխատանքի արդյունավետության վիճակագրություն
  • Աշխատակազմի մոտիվացիոն սխեմաների կառուցում
  • Ընդունված ձևանմուշներին համապատասխան տպման ֆորմաների առկայություն։
Ուղարկել հարցում