1С։ Հաշվապահություն 8 (Հիմնական փաթեթ)
Ծրագիրն ամբողջությամբ ստեղծվել է iNFOEXPERT ընկերության պրոֆեսիոնալների կողմից՝ նպատակ ունենալով դյուրինացնել փոքր ու միջին ձեռնարկությունների/ՓՄՁ աշխատանքը։
Հաշվապահական այս ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել՝
- Արտադրանքի ինքնարժեքի ավտոմատ հաշվարկ՝ ներառյալ անուղղակի ծախսերը
- ԱԱՀ դեբետագրվող մասի ավտոմատ որոշում ՝ հաշվի առնելով էլեկտրոնային հաստատման ամսաթվերը
- Բնապահպանական վճարի հաշվարկ՝ ըստ ապրանքներ + խմբաքանակ վերլուծության
- Հետաձգված եկամտային հարկի հաշվառում
- ՀՄ նորոգումներում կապիտալացվող մասի ավտոմատ որոշում և ձևակերպում
- Е-invoicing համակարգի հետ երկկողմանի ինտեգրում
- Բանկային համակարգերի հետ երկկողմանի ինտեգրում
- Էլեկտրոնային հաշվետվությունների ձևավորում: