1C: Ձեռնարկության ռեսուրսների պլանավորում / ERP Բժշկական հաստատություններ
Բժշկական հաստատությունների համար նախատեսված ERP համակարգը թույլ է տալիս ստեղծել միասնական տեղեկատվական տարածք, որտեղ հնարավոր է պահել մի քանի բժշկական կազմակերպությունների հաշվառում:
Ծրագրի միջոցով հնարավոր է իրականացնել հետևյալ գործընթացները՝
- Բուժառուների հոսքի և շարժի (խորհրդատվություն, ընդունում, հաշվառում, տեղափոխում, հոսպիտալացում, մերժում, դուրս գրում, կրկնակի այց) կառավարում ինչպես մատենավարի, այնպես էլ բժշկի կողմից
- Մատուցված բժշկական ծառայությունների անհատականացված հաշվառում
- Բժշկական քարտերի (ամբուլատոր/ստացիոնար) և պատմագրերի վարում
- Բուժանձնակազմի գործունեության և զբաղվածության վերահսկում
- Բժշկական թեսթերի գրաֆիկական արտացոլում
- Բժշկական փաստաթղթերին էլ. ստորագրության կցում և պատմագրի էլեկտրոնային տարբերակի արտացոլում
- Հիվանդասենյակների զբաղվածության և մահճակալային ֆոնդի կառավարում
- Պահեստային ֆոնդի կառավարում (դեղորայքի դուրսգրման վերահսկում և այլ)
- Հաշվետվությունների արագ ստացում։