1C: Փաստաթղթաշրջանառություն
Ծրագիրն օգնում է ավտոմատացնել ընկերության փաստաթղթային աշխատանքներն, ինչի արդյունքում հնարավոր է կրճատել համակարգման և որոշումների կայացման ժամանակը, մշտապես հասանելիություն ունենալ բոլոր փաստաթղթերին և ստուգել կատարողականի կարգապահությունը։
Ծրագրի ֆունկցիոնալ առանձնահատկություններն են՝
- Փաստաթղթերի անվտանգ պահպանում մեկ կենտրոնացված համակարգում
- Որոշ փաստաթղթերի օգտագործման սահմանափակումներ` ըստ տվյալների բազայում օգտագործողի դերի
- Մուտքային, ելքային և ներքին փաստաթղթերի գրանցում
- Համատեղ աշխատանք միևնույն փաստաթղթի խմբագրման ընթացքում
- Փաստաթղթերի համեմատում, համապատասխան տարբերակների պահպանում, ինչպես նաև փաստաթղթերի վերահսկում
- Աշխատանք տարբեր տիպի փաստաթղթերի հետ՝ ներառյալ նկարներ, տիպային փաստաթղթեր, արխիվային ֆայլեր, կցորդներ և այլ
- Արագ որոնում փաստաթղթերի բովանդակության հիման վրա
- Փաստաթղթերի ներբեռնում արտաքին կցորդներից (սքաներ)
- Էլ. փոստի ինտեգրում
- Աշխատաժամանակի բաշխում, վերահսկում և վերլուծություն։