1C։ Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում / CRM

Ծրագիրը նախատեսված է դյուրինացնելու կազմակերպության տարբեր ստորաբաժանումների աշխատանքները:


Վերլուծական CRM  համակարգում ներառված են այն գործառույթները, որոնք հաշվի են առնում բիզնեսի կարիքները, նախագծերի և գործընթացների կառավարման գործիքները և դրանց ինտեգրումը կորպորատիվ համակարգերի հետ։


Ծրագիրը նախատեսված է ցանկացած ոլորտի կազմակերպության համար և ապահովում է հետևյալ  գործընթացները՝

  • Հաճախորդների բազայի կառավարում (յուրաքանչյուր հաճախորդի բնութագրերի պահպանում)
  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (կապերի պատմության հաշվառում, հաճախորդների կարիքների գրանցում)
  • Աշխատանքների պլանավորում և վերահսկում (հիշեցումների և առաջադրանքների համակարգ)
  • Վաճառքի կառավարում՝ ըստ փուլերի
  • Մարքեթինգի կառավարում (հաճախորդների սեգմենտավորում, գովազդային և մարքեթինգային արշավների արդյունավետության գնահատում)
  • էլեկտրոնային փոստի հետ ինտեգրում (նոր հաճախորդներ մուտքագրելու օգնական, բազմակի գրանցած հաճախորդների որոնում, հաճախորդների խմբային մշակում)։
Ուղարկել հարցում