Նորույթ

Բիտրիքս24

Բիտրիքս24-ը կառավարչական գործիք է, որը նախատեսված է ցանկացած չափի և ոլորտի ընկերության համար՝ նպատակ ունենալով ավելի մրցունակ դարձնել բիզնես գործընթացների համակարգումը և ավտոմատացումը: Այս համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել՝

  • Գործընկերների, հաճախորդների, աշխատակիցների և ընկերության բոլոր շահառու կողմերի հետ հարաբերություների կառավարում,
  • Մեկ առցանց հարթակում (online office) աշխատակիցների աշխատանքների պլանավորում, վերահսկողություն, արդյունավետության գնահատում,
  • Վաճառքի բազայի հավաքագրում և փուլային վերահսկողություն,
  • Մարքեթինգի կառավարում (սեգմենտավորում, թիրախավորում, գովազդների և արշավների արդյունավետության գնահատում, մարքեթինգային գործիքների ավտոմատ կիրառում),
  • Առաջադրանքների, նախագծերի պլանավորում (Gantt, Scrum, Kanban և այլ գործիքների կիրառությամբ),
  • Տվյալների հավաքագրում և ինտեգրում այլ հաղորդակցման ուղիների հետ (հեռախոսակապ, էլ. փոստ, կայք, Google Docs, սոցիալական էջեր),
  • Ապրանքատեսականու կառավարում, գների կարգավորում, մնացորդների հաշվառում, զեղչերի կիրառում,
  • Պայմանագրերի, ապրանքագրերի, լիազորագրերի և ցանկացած այլ փաստաթղթերի ավտոմատ ստեղծում, ինչպես նաև այդ փաստաթղթերում համատեղ աշխատանքների վարում,
  • Անալիտիկ վերլուծությունների և հաշվետվությունների ստացում:
Ուղարկել հարցում