«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
«ՀԷՑ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանում ամենախոշոր և հիմնական էլեկտրաէներգիա բաշխող և իրացնող ընկերությունը՝ սկսած 2002 թվականից։ Ընկերության ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36հազ. կմ, որի արդյունքում սպասարկվում են ավելի քան 1մլն․ սպառողներ:
iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2016 թվականից, երբ «ՀԷՑ» ՓԲԸ-ն հաշվապահական հաշվառման համակարգերի ավտոմատացման և ողջ հաշվառումը մեկ միասնական համակարգում ներառելու համար փնտրում էր կազմակերպություն, որն ի վիճակի կլիներ անհատական մոտեցմամբ լուծել տարբեր աստճանի բարդության խնդիրներ։ iNFOEXPERT-ը դարձավ այն ընկերությունը, որը ստանձնեց այդ բարդ ու պատասխանատու գործընթացի իրականացումը։
Ներդրվեցին 1C: Հաշվապահություն և 1C: ERP համակարգերը:
Ծրագրային ապահովումը թույլ տվեց ավտոմատացնել ոչ միայն կազմակերպության աշխատանքը, այլև՝ համագործակցող կապալառու կազմակերպությունների աշխատանքը։
Ստեղծվեց մեկ միասնական հարթակ և տվյալների կենտրոնացման շնորհիվ առավել դյուրին դարձան կազմակերպության մարդկային, ֆինանսական, նյութական ռեսուրների բաշխման պլանավորման և կառավարման աշխատանքները։
Ստեղծված հարթակը հնարավորություն է տալիս հետևել աշխատանքների ընթացքին՝ ներդրումային ծրագրի ստեղծումից մինչև ավարտական ակտեր՝ ներառելով նախագծային – նախահաշվային և շին․ աշխատանքները:
Ստեղծվել է նաև պրոյեկտների կառավարման համակարգ, որի միջոցով ավտոմատացվել են հետևյալ գործընթացները՝
- պրոյկտների անձնագրերի ձևավորում
- նախագծային աշխատանքների պատվերներ
- նախահաշիվների ստեղծում և հաստատում
- շին․ աշխատանքների պատվերներ
- կատարողական ակտերի ձևավորում և հաստատում։
Կառուցվել է լոգիստիկ կենտրոնի ֆունկցիոնալ, ինչը հնարավորություն է տվել իրականացնել՝
- նախահաշիվներով և ներքին պահանջարկի գրանցման փաստաթղթերով ստեղծված պահանջարկի բավարարում՝ ազատ մնացորդի ամրագրումով
- տրանսպորտային միջոցներով տեղափոխման կազմակերպում
- տրանսպորտային միջոցների վիճակի գնահատում
- մերժված պահանջարկից գնումների պլանի ձևավորում։
Հաշվի առնելով ներդրումային ծրագրերը՝ ավտոմատացվել են պայմանագրերի կառավարման գործընթացները՝ ապահովելով ձեռք բերվող ապրանքանյութական արժեքների, ծառայությունների քանակական և ֆինանսական հսկողություն, ինչպես նաև վճարումների գրաֆիկի և դրա կատարման հսկողություն։
Ավտոմատացվել են գնումների պահանջարկի հաշվարկի և մրցութային լոտերի ձևավորման գործընթացները՝ հիմք ընդունելով նախահաշիվներով և հաշվարկային փաստաթղթերով գրանցված պահանջարկը, նախորդ ժամանակաշրջանից տեղափոխվող աշխատանքների ծավալները, անալոգներով փոխարինման հնարավորությունը և պահեստում առկա մնացորդները։
Ստեղծվել է ՀՄ հաշվառման բլոկ՝ ըստ կապակցող խմբերի, համայնքների, անհատույց ստացված մասի, նյութական պատասխանատուների և վիճակի՝ ապահովելով և՛ ֆինանսական, և՛ հարկային հաշվառում՝
- ձեռքբերում, ճանաչում, մաշվածքի հաշվարկ ըստ օրերի և մնացորդային ժամկետների
- լուծարում, լուծարումից առաջացած նյութերի դետալների առանձին հաշվառում (նաև մասնակի լուծարում)
- կլանում, տրոհում
- ՀՄ նորոգումների պլանավորում
- կապիտալացվող ծախսերի դասակարգում։
Ստեղծվել են նաև՝
- նոր միացումների հաշվառման համակարգ
- անավարտ ոչ ընթացիկ ակտիվների հաշվառման համակարգ
- հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվող հաշվետվությունների համակարգ (թվով 12 հաշվետվություն)
- ներդրումային ուղղությունների հաշվառման համակարգ՝ ներառելով պարտավորություններ, դրամական հոսքեր և ծախսեր
- առկա այլ ծրագրերի հետ ինտեգրման համակարգ։
Բոլոր ենթահամակարգերի համար ստեղծվել են ավելի քան 300 հաշվետվություններ:
iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների