«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

Ընկերությունը 2008 թվականից հանդիսանում է հայաստանյան երկաթուղիների կառավարիչ և տրամադրում է երկաթուղային բեռնա և ուղևորափոխադրումների ամբողջական ծառայություններ: Երկաթուղիների բաց ծավալուն երկարությունը կազմում է 1328,6 կմ, որից 780 կմ կազմում են գլխավոր ուղիները։


Տարիներ առաջ, երբ ընկերության առջև դրված էր խնդիր՝ անցում կատարել ՀԾ-ից 1С ծրագրին, բազմաթիվ անհաջող փորձեր եղան, չստացված համագործակցություններ, քանի որ բարդ էր նման խոշոր ինֆրաստրուկտուրա և մեծ աշխատակազմ ունեցող ընկերության համար գործարկել 1С հաշվապահական ծրագիրը։


2015 թվականին համագործակցությունը վստահվեց iNFOEXPERT ընկերությանը և արդյունքում ոչ միայն ներդրվեց և գործարկվեց 1C։ Հաշվապահություն ծրագիրը, այլև այն ներդրվեց բոլոր մասնաճյուղերում՝ ապահովելով տվյալ մասնաճյուղի պաշարների ներքին և արտաքին շարժը, հաշվառումը, ինչպես նաև աշխատակիցների համար կազմակերպվեցին ծրագրի ուսուցողական դասընթացներ:


1C։ Հաշվապահություն ծրագրի միջոցով ավտոմատացումն ապահվել է կազմակերպության ողջ հաշվապահական հաշվառման գործընթացը՝ աշխատանքը դարձնելով վերհսկելի և արդյունավետ:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների
 

Կարծիքներ