«Արբրեն» ՍՊԸ
«Արբրեն» ՍՊԸ-ն հիմնադրվել 1997 թվականին: Ընկերությունը զբաղվում է ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով: Հանդիսանում է «Օհանյան Բրենդի Կոմպանի» ՓԲԸ-ի՝ «Օհանյան», «Արցախ» օղիների, «Պեռնո Ռիկար Հայաստան» ՓԲԸ–ի՝ «Աբսոլյուտ», «Շիվաս», «Արարատ կոնյակ» ապրանքանիշերի, «Վար-Նառ» ՍՊԸ-ի՝ «Կրոմբահեր», «Ժիգուլի», «Տրյոխգորնոյե» և գարեջրերի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Զբաղվում է նաև «Ստումբրաս», «Ֆինիստ», «Բոլշայա մեդվեդիցա», «Փշենիչնայա իստորիյա» և այլ ապրանքանիշերի ներմուծմամբ:
Ընկերության գործունեության ծավալների անընդհատ ավելացումը պահանջում էր այնպիսի ծրագրային լուծումներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ ավտոմատացնել բոլոր բիզնես պրոցեսները և առաջնորդվելով տարբեր գործկերների խորհուրդներով՝ «Արբրեն» ՍՊԸ-ն դիմում է iNFOEXPERT ընկերությանը՝ ակնկալելով խնդիրների արագ լուծումներ:
Արդյունքում, 2013 թվականին, ներդրվել են 1C: Հաշվապահություն և 1C: Առևտրի կառավարում համակարգերը, որոնք թեթևացրել են հաշվառման մեխանիզմները՝ հաշվապահության բազայում ստեղծվել է հաշվետվություն, որը տեղեկատվություն է փոխանցում ապրանքների արժեքային և քանակային մնացորդների վերաբերյալ, միաժամանակ հասնելի է դարձնում նույն տեղեկատվությունը նաև առևտրի բազայում՝ ցույց տալով տարբերությունները: Մեկ այլ ներդրված հաշվետությամբ էլ տեսանելի է դարձել գործընկերների պարտքերի համեմատական պատկերը: Ավելի ուշ ներդրվել է «Агент Плюс»-ը, որն ավտոմատացրել է պատվերների գրանցումների համակարգը:
Վստահության վրա կառուցված հարաբերությունները երկարաժամկետ են։
iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների