«Արցախէներգո» ՓԲԸ
«Արցախէներգո» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998 թվականին և զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ընկերությունը սպասարկում է շուրջ 30,000 բաժանորդների։
Ընկերության գործունեության ծավալների ավելացմամբ և աշխատակիցների մեծաթիվ քանակով պայմանավորված` 2020 թվականին հաշվառման գործընթացների ավտոմատացման և առկա խնդիրների լուծման ակնկալիքով «Արցախէներգո» ՓԲԸ-ն դիմեց iNFOEXPERT ընկերությանը՝ ծրագրային փոփոխություններ կատարելու նպատակով: Ներդրվեցին 1C: Հաշվապահություն և 1C: Աշխատավարձ և Կադրերի կառավարում ծրագրային փաթեթները:
Ներդրված համակարգի ամենաընդգծված լուծումներից է աշխատավարձի հաշվարկի ժամանակահատվածի զգալի կրճատումը, ինչը հնարավորություն է տալիս աշխատավարձերի վճարումն իրականացնել յուրաքանչյուր ամսվա առաջին օրը։
Ընկերության գլխավոր հաշվապահը վստահեցնում է, որ համագործակցությունը և բիզնես գործընթացների ավտոմատացումը շարունակական է լինելու։
iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների