«Արարատ ցեմենտի գործարան» ՓԲԸ

«Արարատ ցեմենտի գործարան» ՓԲԸ-ն Հայաստանում պորտլանդ ցեմենտ արտադրող ընկերություններից է, որը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին։ Ընկերությունը հիմնադրվել է 1927 թվականին Խորհրդային Միության տարիներին՝ ժամանակակից Արարատ քաղաքի մոտակայքում, որի առաջին արտադրությունը թողարկվել է 1933 թվականին։


Աշխատելով նորագույն տեխնոլոգիաներով՝ ընկերությունը կարողանում է ապահովել եվրոպական չափանիշներին համապատասխան բարձր որակի արտադրանք։ Արտադրության ամբողջ տեխնոլոգիական պրոցեսն ավտոմատացնելուց զատ, ընկերության համար կարևորագույն հիմանահարցերից էր նաև հաշվապահական հաշվառման ողջ բլոկի ավտոմատացումը, որի իրականացման նպատակով 2002 թվականին սկսվեց iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությունը։


Ներդրվել է 1C: Հաշվապահություն ծրագիրը, որն ապահովել է ոչ միայն հաշվապահական հաշվառման բոլոր բաժինների ավտոմատացումն (օրենդրական և հարկային փոփոխությունների համապատասխան), այլև ավտոմատացվել է ինքնարժեքի հաշվարկը՝ արտադրության բոլոր փուլերում:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների