«Նորք-Մարաշ ԲԿ» ՓԲԸ

«Նորք-Մարաշ ԲԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1993 թվականին ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի հայկական սփյուռքի բարեգործական կազմակերպությունների օգնությամբ՝ դառնալով ԱՊՀ տարածաշրջանում սրտի վիրաբուժության առաջատարներից մեկը: «Նորք-Մարաշ ԲԿ» ՓԲԸ-ում իրականցվում են անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ սրտի պաթոլոգիաներով երեխաներին և մեծահասակներին:


2004 թվականից «Նորք-Մարաշ ԲԿ» ՓԲԸ-ի հաշվապահական հաշվառման ավտոմատացումը վստահված է iNFOEXPERT ընկերությանը։ Կենտրոնում ներդրվել է 1C։ Հաշվապահություն և 1C։ Առևտրի կառավարում ծրագրերը՝ ավտոմատացնելով հաշվապահական հաշվառման և դեղորայքի հաշվառման գործընթացը, իսկ ավելի ուշ՝ 2019 թվականին, ներդրվել է 1C։ Աշխատավարձ և Կադրերի կառավարում համակարգը՝ ապահովելով դեբիտոր-կրեդիտորների՝ ըստ պայմանագրերի և փաստաթղթերի հաշվառումը, հիվանդների ընդունման ավտոմատ գրանցումը, պայմանագրերի ստեղծումը, դեղորայքի հաշվառումը, ինչպես նաև աշխատավարձի և կադրերի ավտոմատացված հաշվարկը:


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների

 

Կարծիքներ