«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ

«Սինոփսիս Արմենիան» էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ), ծրագրային ապահովման, մտավոր սեփականության և ծառայությունների մատուցման ոլորտներում ինովացիոն համաշխարհային առաջատար ընկերություն է։


Սինոփսիս ընկերությունը հիմնադրվել է 1986 թվականին «Optimal Solutions» անվամբ, Հյուսիսային Կարոլինայի «Research Triangle Park»-ում։


Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004 թվականից ՀՀ կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց հետո: Այժմ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ «Սինոփսիս»-ի՝ ԱՄՆ տարածքից դուրս գործող ամենամեծ ստորաբաժանումներից մեկն է հանդիսանում։


iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2006 թվականից, երբ, լինելով խոշոր գիտահետազոտական կենտրոն, ընկերությունը կանգնած էր հաշվապահական հաշվառումն ավտոմատացնելու խնդրի առջև։


iNFOEXPERT-ի հետ համագործակցության շրջանակներում ներդրվել է 1С։ Հաշվապահություն ծրագիրը։ Ծրագրի ներդրմամբ ընկերությունը ստացել է հնարավորություն ավտոմատացնել ողջ հաշվապահական հաշվառուման գործընթացը, որն ինտեգրված է նաև «SAP» համակարգին։


Փոխշահավետ համագործակցությունը տարիների ընթացքում վերածվեց ընկերական գործընկերության, ինչը հնարավորություն տվեց iNFOEXPERT-ին համագործակցելու նաև Synopsys Russia-ի հետ։


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների

 

Կարծիքներ