«Դերժավա-Ս» ՓԲԸ

«Դերժավա-Ս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին: Ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշեր, 700 անուն արտադրանք և ունի շուրջ 2500 աշխատակիցներ: Ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչված բրենդների (Raffaello, Ferrero Rocher, Nutella, Kinder և այլ) պաշտոնական ներկայցուցիչը Հայաստանում։

Ընկերության հիմնական գործունեության ոլորտներն են արագ սպառվող ապրանքների շուկայում ներկրումը և դիստրիբյուցիան, բեռնափոխադրումները, ավտոմեքենաների շուկան, առողջության և բուժսպասարկման ոլորտը, հյուրանոցային բիզնեսը, արագ սննդի սպասարկման շուկան, թռչնաբուծությունը, տեղական պահածոների և հիգիենայի պարագաների արտադրությունները։


«Սլավ Գրուպ» ՍՊԸ-ն ընդգրկված է Դերժավա-Ս ընկերությունների խմբի մեջ և շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք։ Ունենալով բազմաֆունկցիոնալ գործունություն՝ ընկերության համար կարևորագույն հիմնահարցերից էր նոր և լայն հնարավորություններով ծրագրային ապահովումը, ինչն էլ հանգեցրել է iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությանը։ 2021 թվականին ներդրվել է 1C հենքի վրա տրանսպորտային ծառայության կառավարման համակարգ, որը միաժամանակ լուծել է ավտոպարկի կառավարման, ավտոմեքենաների ծախսերի հաշվառման և վերահսկման խնդիրները։


iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների
 

Կարծիքներ