«Երևան Մոլ» ՍՊԸ
«Երևան Մոլ» ՍՊԸ-ն առևտրի և ժամանցի կենտրոն է, որը ՀՀ-ում գործում է 2014 թվականից։
iNFOEXPERT ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2015 թվականից։ Ներդրվել է 1C։ Հաշվապահություն ծրագիրը, որն իր մեջ ընդգրկել է Արենդա բլոկը։ Ունենալով վարձակալների հաշվառման համար առանձնացված հաշվառում՝ ծրագրային ներդրումն ապահովել է վարձատարածքների՝ ըստ դիրքի, չափի և օգտագործված կոմունալ ծախսերի հաշվարկը՝ նախատեսված յուրաքանչյուր վարձակալի համար։ Յուրաքանչյուր վարձակալի համար, ամսական կտրվածքով, ավտոմատացվել է նաև կանխավճարային հաշիվների դուրսգրումը, վարձավճարների և դրանց տույժերի հաշվարկը։ Ավտոմատացում իրականացվել է հաշվապահության ողջ գործընթացի և մյուս բոլոր բաժինների համար նույնպես՝ հաշվապահական և հարկային բարեփոխումների պահանջների համապատասխան։
iNFOEXPERT
Ավտոմատացում առանց սահմանների